Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիշարժան ներկայացումներից հետո․․․

02.03.2021

Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի 100֊ամյակի առթիվ, գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի և այդ թատրոնի մի շարք առաջատար դերասանների մասնակցությամբ թողարկվել է վավերագրական ֆիլմ՝ նվիրված 2020թ․ի կայացած ֆրանսիական հյուրախաղերին; Դրանք նշանավորվեցին թատերախմբի աշխատանքի որակով և ցուցադրություների աննախադեպ խտությամբ։

Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում վախթանգովցինրը 20 անգամ խաղացին Ռիմաս Տումինասի պատրաստած երկու բեմադրություններ՝ «Եվգենի Օնեգինը» և «Քեռի Վանյան»՝ միանգամայն նորովի բացահայտելով ֆրանսիացի հանդիսատեսի առջև ռուսական գրականության երկու մեծություններին՝ Պուշկինին և Չեխովին։

«Վախթանգովի հետքերով» վերնագրով այս նոր ֆիլմի ռեժիսոր Մարինա Մերկուլովան նշել է, որ Փարիզի «Մարինյի» թատրոնում կայացած այդ հիշարժան ներկայացումներից հետո, հանդիսատեսների հետ զրույցների ու կարծիքների վերաբերյալ հարցումների ընթացքում, առավել շատ հնչել է այսպիսի զարմացական արտահայտություն․ «Մենք չէինք սպասում, որ Պուշկինը և Չեխովը կարող են հնչել այսքան ներթափանցող և, նույնիսկ, ողբերգական»։

Այո, կարո՞ղ էր արդյոք, այդպիսի հաջողության մասին երազել Եվգենի Վախթանգովը, որը Փարիզում առաջին անգամ հայտնվել է , երբ 28 տարեկան էր․․․

Ֆիլմի պրեմիերան կկայանա վաղը՝ փետրվարի 4-ին, «Stay Home with Russian seasons» առցանց հարթակով՝ Երևանի ժամանակով 21;00֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 336 անգամ