Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա․ Գուսկով․ «Այդպես միայն մտածում են արվեստագետները»

02.03.2021


«Երաժշտությունը, թատրոնը և կինոն մարդուն չեն օգնում ապրել»,֊ վերջերս հայտարարել է ռուսաստանցի հայտնի դերասան Ալեքսեյ Գուսկովը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «Տեատրալնիե լյուդի» ֆեյսբուքյան էջին։

Նա կարծում է, որ այդ հարցում չպետք է մոլորվել, քանի որ այդպես միայն մտածում են արվեստագետները, որոնց կարծիքով, եթե մարդը չի հաճախում թատրոն, ուրեմն նա չունի բարոյական արժեքներ։

«Ոչ,֊ նշում է դերասանը,֊ բարոյականությունը այլ տեղում է»։

Նա Հիշում է գրող, դերասան, ռեժիսոր Վասիլի Շուկշինին, որն ասել է, որ «բարոյականությունը ճշմարտությունն է» և մարդու մեջ այդ բարոյականության որոնումը տեղի է ունենում ողջ կյանքում և դա մեծ աշխատանք է։

Ըստ Գուսկովի, եթե մարդը նման աշխատանք չանի, ապա կվերածվի ոչ թե ծույլ մարդու, անհասկացողի, այլ, պարզապես, անասունի։ «Նույնիսկ,֊ ընդգծում է նա,֊ ոչ թե «կենդանու», այլ հենց անասունի»։

Գուսկովը կարծում է, որ ամեն ինչ կախված է կոնկրետ անհատից։ Ինչ֊որ մեկը սողում է պոռնոսայթերով, ինչ֊որ մեկը՝ յութուբյան խեղկատակություններով, իսկ ինչ֊որ մեկն էլ՝ գտնում է լուրջ տեղեկատվություն կամ որոշակի գեղարվեստական գաղափարներ։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 266 անգամ