«Sundance»֊ում հաղթեց ամերիկուհի ռեժիսորը02.04.2021
Նախօրեին աշխատանքներն է ավարտել ԱՄՆ֊ի Յութա Նահանգի Փարք֊Սիթի քաղաքում ընթացող անկախ կինոյի հերթկան «Sundance» կինոփառատոնը։ Հաղթող է ճանաչվել ամերիկացի կին ռեժիսոր Սիան Հեդերի «Քոդա» ֆիլմը։ Այն լավագույնն է ճանաչվել լավագույն ռեժիսուրայի և լավագույն դերասանական խումբ անվանակարգերում։ Ասենք, որ «Apple» ընկերությունը աննախադեպ գնով՝ 25 մլն դոլարով, գնել է ֆիլմի իրավունքները։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ․֊ը։
«Քոդա» ֆիլմը պատմում է Ռուբի անունով 17֊ամյա աղջկա մասին, որը իր ընտանիքի միակ ոչ խուլ անդամն է։ Մինչև դպրոց գնալը նա ձկնորսական նավի մեջ օգնում է հորը և ավագ եղբորը, իսկ պարապմունքների ժամանակ անընդհատ ենթարկվում է ծաղրանքների իր խուլ հարազատների պատճառով։
Ռուբիին դուր է գալիս երգելը և նա ընդունվում է դպրոցական երգչախումբ, որի ղեկավարը աղջկան համոզում է, որպեսզի նա թողնի աշխատանքը նավի վրա և ընդունվի երաժշտական դպրոց։
Աղջիկը իր ընտանիքը արտաքին աշխարհին կապող միակ օղակն է, այդ իսկ պատճառով նրա առաջ հարազատների և երազանքների միջև ընտրություն կատարելու հարց է առաջանում։
«Քոդա» ֆիլմը շնորհիվ իր թեթևության և հմայքի դարձավ նաև «Sundance» կինոփառատոնի հանդիսատեսների սիրելի ֆիլմը և ստացավ նաև «հանդիսատեսի համակրանքի համար» սահմանված մրցանակը;
Այս թեմայով այլ հղումներ-1