Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդկային խելագարության պատմությունն ըստ գերմանացի հեղինակի

02.05.2021


Մոսկվայում, Վախթանգովի անվան թատրոնում պատրաստվում են հանդիսատեսին ներկայացնել գերմանական դրամատուրգիայի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը՝«Վոյցեկ» պիեսը, որը մահից առաջ գրել է 23֊ամյա վաղամեռիկ գրող, դրամատուրգ և բանաստեղծ Գեորգ Բյուխները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս նոր բեմադրությունը պատրաստվում է «Թատերական զուգահեռներ։ Ճանապարհորդություն չորս մասից» նախագծի շրջանակներում, որտեղ որպես բեմադրիչներ հանդես են գալիս թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի արվեստանոցի շրջանավարտները։

Պիեսը զինվորական գնդի վարսավիրի մասին է, որը խանդի հողի վրա սպանություն է գործել և դատապարտվել մահապատժի։

Այս պիեսը ընթերցվել է նաև որպես «փոքր մարդու» պատմություն, որն, ուղղակի հայտնվել է զինվորական զորանոցի սահմանափակումների, կոշտ հարաբերությունների ստորակարգության ներքո; Այս ստեղծագործությունը նաև քաղաքական դրամա է, որը պատմում է այն մասին, թե ինչպես են մարդկային արժեքները ոչնչացվում, երբ հասարակությունը անհատին ստիպողաբար մղում է դեպի նրա հնարավորությունների սահմանից անդին, որտեղից սկսվում է մարդկային խելագարության պատմությունը․․․





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 722 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ