Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ թատերական քննադատների, Մոսկվան անհնար է առանց այս թատրոնի

02.08.2021

Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը հանրությանը տեղեկացրել է, որ մտադիր չէ մոտ օրերս ժամկետը լրանալուց հետո, «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքել։ Ռուսաստանի մայրաքաղաքի թատերական և դրան մերձավոր շրջանակներում հանրահայտ ռեժիսորի նկատմամբ այդ մոտեցմանը արձագանքել են բացասաբար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Օրինակ, թատերական քննադատների ասսոցիացիան բաց նամակով խնդրել է քաղաքային մշակույթի գերատեսչության ղեկավարին Սերեբրեննիկովին թողնել իր պաշտոնում։

Թատերական քննադատները կարծիք են հայտնել, որ «Սերեբրեննիկովի ստեղծած «Գոգոլ կենտրոնը» դարձել է նշանավոր երևույթ ռուսական թատրոնի պատմության մեջ։ Նրանք այս թատրոնը դնում են այնպիսի հաստատությունների շարքում, ինչպիսիք են Ստանիսլավսկու ևՆեմիրովիչ֊Դանչենկոյի, Վախթանգովի անվան կամ Մեյերհոլդի թատրոնները։ Նրանք նշել են, որ հեղինակային թատրոնները առանց հիմնադիր֊ստեղծողների արագ ձևափոխվում են և կորցնում յուրահատկությունը։

«2021թ․֊ին Սերեբրեննիկովի «Գոգոլ֊կենտրոնը» չի սպառել ոչ իր ստեղծագործական գաղափարները, , ոչ լսարանի հետ իր հզոր կապը․․․»,֊ նշել են թատերական քննադատները և ընդգծել, որ այն պահին, երբ գրում են իրենց բաց նամակը, այս թատրոնը հրապարակել է 2021թ․֊ի իր նոր պլանները և մինչև գարուն վաճառել բոլոր ներկայացումների տոմսերը։

« «Գոգոլ կենտրոնը» անհնար է առանց Սերեբրեննիկովի»,֊ հայտարարել են բաց նամակի հեղինակները՝ պնդելով, որ նաև Մոսկվան է անհնար առանց այս թատրոնի և կոչ են անում պահպանել այս յուրահատուկ մշակութային օջախը։

Թատերական քննադատները կարծում են, որ Կիրիլ Սերեբրեննիկովը պետք է մնա «Գոգոլ Կենտրոնի» ղեկավար և հույս են հայտնում, որ մշակույթի դեպարտամենտը կնպաստի հարցի դրական լուծմանը։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 545 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ