Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ․ Սերեբրեննիկով․ «Սկսվում է ինչ֊որ նոր բան»

02.09.2021

Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը «instagram»֊ի իր էջում հրապարակել է մշակույթի դեպարտամենտի իրեն հասցեագրված նամակը, որով նա տեղեկացվում է, փետրվարի 25֊ին իր հետ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի մասին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Ամեն ինչ այս աշխարհում սկսվելուց հետո ավարտվում է Բայց սկսվում է ինչ֊որ նոր բան: Ես շնորհակալ եմ բարեկամներիս, աշակերտներս և թշնամիներիս յուրահատուկ փորձի համար, որը օգնեց ինձ կողմնորոշվել շատ կարևոր հարցերում։ «Գոգոլ կենտրոնը» որպես թատրոն և որպես գաղափար կշարունակի ապրել; Որովհետև թատրոնը և ազատությունը ավելի կարևոր ու ընդարձակ են և, ուրեմն, ավելի կենսունակ ամենաանհավանական պաշտոնյաներից, հանգամանքներից և նույնիսկ ավելի կարևոր է դրանց ստեղծողներից։Աշխատեք այնպես անել, որ թատրոնը կենդանի մնա, իսկ ազատությունը անհրաժեշտություն է ձեզ համար; Եվ տրտնջալ պետք չէ; Տրտունջի մեջ չկա կյանք, չկա ազատություն։ Դուք գիտեք, թե ինչ պետք է անել։ Սեր և խաղաղություն բոլորին», ֊ գրել է «instagram»֊ի իր էջում Կիրիլ Սերեբրեննիկովը՝ Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի նամակի իր պատասխանում։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 275 անգամ