Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա․ Կալյագին․ «Ինչու ստեղծել քաղաքական ենթատեքստով այս ֆարսը»

02.10.2021

Մոսկվայի ,Գոգոլ կենտրոն» թատրոնի նոր ղեկավար է նշանակվել թատրոնի և կինոյի դերասան Ալեքսեյ Ագրանովիչը; Նա իր պաշտոնին կանցնի հաստատության հիմնադիր և ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի հետ Մշակույթի դեպարտամենտի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լրանալուց 1 օր անց՝ փետրվարի 21֊ին; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այդ լուրը հաստատվում է նաև իր պաշտոնական կայքում Մոսկվայի քաղաքապետարանի Փետրվարի 9֊ին մշակույթի դեպարտամենտի հրապարակված հրամանով։

«Գոգոլ կենտրոնի» նոր գեղարվեստական ղեկավարն ավարտել է Համառուսաստանյան կինոյի պետական ինստիտուտի Ալբերտ Ֆիլոզովի և Արմեն Ջիգարխանյանի դերասանական կուրսը։ Նա դերակատարումներով հանդես է եկել ինչպես կինոյում այնպես էլ Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրություններում։

Հիշեցնենք, որ «Գոգոլ կենտրոնի»հիմնադիր Կիրիլ Սերեբրեննիկովի հետ աշխատանքային նոր պայմանագիր չկնքելու մասին Մոսկվայի քաղաքապետարանի որոշումը թատերական շրջանակներում ընդունվել է ոչ միանշանակ և դարձել է հանրային քննարկումների պատճառ։

«Թագլուրն․ արդեն տեղեկացրել է Կիրիլ Սերեբրեննիկովի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու վերաբերյալ Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի որոշման կապակցությամբ Ռուսաստանի թատերական քննադատների բավականին կոշտ դիրքորոշման մասին։ Իսկ փետրվարի 9֊ին էլ այս հարցի իր գնահատականն է հրապարակել այդ երկրի Թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը։

Նա իր հրապարակման մեջ նշել է, որ չվիճարկելով մշակութային գերատեսչության որոշումը,այնուամենայնիվ կարծում է, որ հանրությունը իրավունք ունի իմանալ, թե ինչու է նման որոշում ընդունվել։

Ըստ Կալյագինի դրա համար կարող էին լինել տարբեր պատճառներ (ֆինանսական, հաճախումների քիչ քանակ, ներկայացումների բարոյական հանրային չափանիշների պահանջներին ոչ համարժեք ցածր արժեք, հակահրդեհային կանոնների խախտում և այլն)։ Կալյագինը նշում է, որ այսպիսի անիմաստ այլ պատճառները կարելի է անվերջ թվարկել, սակայն «ինչու ստեղծել քաղաքական ենթատեքստով այս ֆարսը», երբ, առանց այն էլ հասարակությունը արդեն շատ «էլեկտրականացված» է․․․




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 336 անգամ