Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նիդերլանդներում չեն կրճատի «Գերգիև-փառատոնին» հատկացված 266.250 եվրոն

12.18.2013

Ռոտերդամի իշխանությունները հերքել են այն տեղեկատվությունը, որ Նիդերլանդներում հավանաբար կդադարեցնվի Վալերի Գերգիևի ռոտերդամյան փառատոնի ֆինանսավորումը, հաղորդում է «teatral-online.ru» կայքը:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ռոտերդամը չի ֆինանսավորելու «Գերգիև-փառատոնը», որին այս տարի տրամադրվել էր 266.250 եվրո: Այդ քայլի դրդապատճառ էր ներկայացվում այն, որ Գերգիևը իր հարցազրույցներից մեկի ժամանակ հավասարության նշան էր դրել համասեռամոլության և մանկապղծության միջև:

«Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախումբը և քաղաքապետարանը որևէ քննարկման պատճառ չեն տեսնում ռոտերդամյան ֆիլհարմոնիկ «Գերգիև-փառատոնի» ելույթների կապակցությամբ»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: Նշվում է նաև այն մասին, որ սեպտեմբերի 10-ին լույս ընծայված հոլանդական «Volkskrant» («Ժողովրդական թերթ») պարբերականում տպադրված Գերգիևի արտահայտած մտքերը դուրս են բերվել և ներկայացվել հիմնական ասելիքից կտրված:

Ինչպես ասվում է պաշտոնական հայտարարության մեջ, Գերգիևին հարցրել են երեխաների շրջանում «Համասեռականության քարոզը արգելելու» մասին ռուսական օրենքի վերաբերյալ: Դիրիժորը հայտարարել է, որ օրենքները հաճախ ճիշտ չեն մեկնաբանվում, այդ թվում նաև Նիդերլանդներում: «Ռուսաստանում մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ պաշտպանենք երեխաներին մանկապիղծներից: Դա օրենք է ոչ թե համասեռականության, այլ մանկապղծության մասին»,- ասել է Գերգիևը:

Դեռ ավելին, ընդգծում են իշխանությունները, Գերգիևի մտքերը, որոնց հղում է արել թերթը, անգլերենից է թարգմանվել (հարցազրույցը տեղի է ունեցել անգլերեն լեզվով) հոլանդերեն, ոչ այնքան ճիշտ, իսկ արտահայտությունը, որը ընդգծել է թերթը, առանձնացվել է հարցազրույցի կոնտեքստից:

Հայտարարության մեջ նաև մեջբերում է արվել Ռոտերդամի քաղաքապետարանի մշակութային հարցերով պատասխանատու Անտոննեյտե Լանի խոսքերից, որն ասել է, որ «Գերգիև-փառատոնը» սուբսիդավորվում է իր գեղարվեստական որակների համար: Տեղեկատվությունը, որը կա մեր տրամադրության տակ, հիմք չի առաջացնում մեր կողմից փառատոնը զրկել սուբսիդավորումից, կամ կրճատել հատկացված գումարը:
    Դիտվել է 647 անգամ