Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նյու֊Յորքի ԿԳԲ֊ի լրտեսության թանգարանի հավքածոն վաճառվել է աճուրդում

02.16.2021

Դեռ անցած տարի իր գործունեությունը դադարեցրած Նյու֊Յորքի ԿԳԲ֊ի լրտեսության թանգարանի հավքածոն վաճառվել է անցյալ շաբաթ օրը՝ «Սառը պատերազմի մասունքները» խորագով աճուրդում։ Այդ մասին տեղեկցնում է «ՏԱՍՍ»֊ը։

Վաճառքը կազմակերպած «Julien՝s Auctions» աճուրդի տունը իր կայքում նշել է, որ ամենից թանկարժեք լոտը դարձել է գաղտնի տեսագրող խցիկով կանացի պայուսակ, որն, ունենալով 2-3 հազար դոլար մեկնարկային գին, վաճառվել է 32 հազար դոլարով։

«Սառը պատերազմի մասունքները» աճուրդը աշխարհում առաջինը և լոտերի քանակով ամենածավալուն է եղել։ Այնեղ եղել են ոչ միայն խորհրդային պետանվտանգությանը ծառայություն մատուցած իրեր, այլև զանազան առարկաններ, որոնք օգտագործել են ամերիկացի և կուբացի լրտեսները սառը պատերազմի տարիներին։ Ընդհանուր առմամբ եղել է 400 լոտ։

Աճուրդը կայացել է Կալիֆորնիայի Բեվերլի֊Հիլզ քաղաքում, որին կարելի էր մասնակցել նաև առցանց ձևաչափով։

«Julien՝s Auctions» աճուրդի տան ղեկավար Դարեն Ջուլիենի ասելով «Սառը պատերազմի մասունքներում» վաճառքի հանված իրերը հնարավորություն են տալիս զգալ այն ժամանակների աշխարհաքաղաքական, տնտեսական և մշակութային ցնցումները։

Նյու֊Յորքի ԿԳԲ֊ի լրտեսության թանգարանը բացվել էր 2019թ․֊ի սկզբներին՝ Մանհեթենում։ Այն դադարել է գործել 2020թ․֊ի մարտին՝ կորոնավիրուսի պատճառով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 173 անգամ