Թվային արվեստի գործը առաջին անգամ կվաճառվի աճուրդով02.17.2021
«Christie՝s»֊ը առցանց աճուրդում առաջին անգամ կներկայացնի թվային արվեստի ստեղծագործություն։ Դրա հեղինակը ամերիկացի նկարիչ Բիփլն է (Մայք Վինկելման)։ Նա 5000 թվային գեղանկար պատկերներից ստեղծել է կոլաժ, որը կոչվում է «Everydays — The First 5 000 Days» («Բոլոր օրերը՝ առաջին 5000 օրերն են»)։ Այս գործը նա ավարտին է հասցրել 13 տարում։
«Սա ավանդական աճուրդի տան կողմից վաճառքի դրվող առաջին մաքուր թվային արվեստի գործն է»,֊ նշել են կազմակերպիչները։
Փորձագետների կարծիքով, նկարն արտացոլում է հեղինակի ստեղծագործության զարգացման ուղին։
Վինկելմանը սկսել է սովորական գծանկարներից, ավելի ուշ ավելացրել է 3D գրաֆիկա, աբստրակտ կերպարներ, սկսել է փորձեր անել ձևով և գույներով։
Այսպես, նկարիչը պատկերել է մուլտֆիլմերի հերոսների, Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինին, երգիչ Մայքլ Ջեքսոնին, ԱՄՆ֊ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
Աճուրդի տան կարծիքով Վինկելմանի աշխատանքներում կան կանխագուշակություններ, հաճախ նաև ազատ մտածողություն։ Նա կարողացել է Instagram֊ում հավաքել 18֊մլն բաժանորդ, համագործակցում է նորաձևության հայտնի տների ու դերասանների հետ։
Աճուրդում ներկայացված ստեղծագործության իսկությունը հաստատվել է բլոկչեյն տեխնալոգիաների շնորհիվ։ Աճուրդը կկայանա փետրվարի 25֊ից մարտի 11-ը։ Կոլաժի մեկնարկային գինը 100 դոլար է։
Ասենք, որ Վինկելմանի աշխատանքների մի հավաքածո, մեկ այլ աճուրդի տանը, 2020թ․֊ի դեկտեմբերին վաճառվել է 3,5 մլն դոլարով։