Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է դերասան Անդրեյ Մյագկովը

02.18.2021

Կյանքի 83֊րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը։

Մյագկովը ծնվել է 1938 թ․֊ին; Ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց ստուդիան և 1965թ․֊ից անցել աշխատանքի Չեխովի անվան գեղարվեստական և «Սովրեմեննիկ» թատրոններում և զբաղվել է մասնագիտական մանկավարժությամբ։

Թատրոնից բացի, դերասանը հաջողությամբ հանդես է եկել նաև կինոյում։ Այդ ոլորտում նրա առավել հայտնի աշխատանքներն են «Կարամազով եղբայրներ» ֆիլմում Ալյոշա Կարամազովի, «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում բժիշկ Եվգենի Լուկաշինի, «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում Անատոլի Նովոսելցովի դերերը


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 314 անգամ