Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Այլանդակը» գլխավոր հերոս

02.19.2021

Պիեսի գլխավոր հերոս է դարձել ինժեներ Լեթթեն։ Նրան անվանել են «Այլանդակ»։ Նույնիսկ գերմանացի Մարիուս ֆոն Մայենբուրգի հեղինակած նույնանուն ստեղծագործության հիման վրա ստեղծված բեմադրությունն է այդպես կոչվում՝ «Այլանդակ»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral.-online.ru»֊ին։

Ինժեներն այնքան է իրեն այլանդակ զգում, որ, անգամ, չի կարողանում ներկայացնել իր գործ ինչ֊որ կոնգրեսում։ Նրա փոխարեն այդ միջոցառմանը մասնակցելու է մեկնում գործընկերը։ Իսկ ինքը որոշում է կատարել պլաստիկ վիրահատություն, որի հետևանքները միանգամայն անսպասելի են ստացվում։

Կատակերգությունը պատրաստվում է մոսկովյան հայտնի ոչ պետական «Տեատր․Դոկ» թատրոնում, որը երիտասարդ Անտոն Իլյինի ռեժիսորական դեբյուտն է։ Դերակատարները Մոսկվայի նոր կինոյի կուրսերի շրջանավարտներն են, որոնք արդեն այս թատրոնի այլ բեմադրություններում հանդես գալու փորձառություն ունեն։

Ներկայացումը կառուցված է «Տեատր․Դոկ» թատրոնի ասկետիկ ոճով; Դեկորացիաներ, տեսագրություն կամ աուդիոձայնագրությունները բացակայում են։ Այն մարդու պատմությունը, որն իմանում է, որ ինքն այլանդակ է, ներկայացվում է առանց հատուկ էֆֆեկտների, բայց տեքստի առավելագույն պահպանմամբ;
Ռեժիսորը նշում է, որ իրենց բեմադրությունը մինիմալիզմի և ճշգրտության փոխանցում է՝ հումորի զգացողության բազմապատկմամբ;

Մարիուս ֆոն Մայենբուրգը համարվում է ժամանակակից գերմանական դրամատուգիայի գլխավոր դեմքերից մեկը։ Նրա գործերը բեմադրվում են աշխարհի շատ առաջատար թատերական բեմահարթակներում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 816 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ