Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր օրենքի նախագաիծ ուսանողների հմար՝ անվճար թանգարաններ այցելելու մասին

12.18.2013


ՌԴ Պետական Դուման առաջին ընթերցմամբ ընդունել է ռուսաստանի բուհերում սովորող ուսանողներին անվճար թանգարաններ մուտք գործելու իրավունքի վերականգնումը նախատեսող օրենքի նախագիծը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Օրենքի նախագիծը Պետական դումա էր մտցվել «Միացյալ Ռուսաստան» պատգամավորական խմբակցության կողմից ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Ինչպես բացատրել են օրինագծի հեղինակները, «Կրթության մասին» նոր օրենքի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո, բուհերի ուսանողները կորցրել են իրենց իրավունքները անվճար այցելելու քաղաքային և պետական թանգարաններ:Առաջին ընթերցմամբ արդեն ընդունված նոր օրնքի նախագիծը նախատեսում է բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների համար համապատասխան երաշխիքներ՝ պետական և քաղաքային թանգարաններ անվճար մուտք գործելու վերաբերյալ: Այդ օրենքի կիրարկման կարգի սահմանումը դրվել է դաշնային իշխանության կողմից լիազորված գործադիր մարմինների վրա:

Նշենք, որ որոշ օրենսդիրներ չեն բացառում, որ նոր օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ փաստաթղտում կմտցվի շտկում, որը այդ նույն իրավունքներից օգտվելու հնարավորություն կընձեռի նաև դպրոցականներին:

Նշենք, որ այսօր ռուսաստանցի դպրոցականները թանգարանային ծառայություններից կարող են անվճար օգտվել միայն ամիսը մեկ անգամ:
    Դիտվել է 599 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164