Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուսումնական նռնակ դերասանուհու դռան վրա

02.22.2021


Օրերս Սանկտ֊Պետերբուրգի երաժշտական կատակերգության թատրոնի դերասանուհի Վիկտորիա Վյատկինան տուն վերադառնալով, իր բնակարանի դռան վրա հայտնաբերել է ինքնասոսնձվող ժապավենով ամուր փակցված․․․ նռնակ։ Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»֊ն։

Նրա կանչով տեղ հասած ոստիկանները պարզել են, որ այդ նռնակը եղել է աիրսոֆթ, սակայն չեն կարողացել ուսումնական զինամթերքը հեռացնել անվնաս։ Այն պայթել է և ոստիկաններին ողողել կարմիր ներկով։

Ոստիկաններին հաջողվել է գտնել և ձերբակալել կասկածյալներին՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի 24֊ամյա և 21-ամյա բնակիչ տղամարդկանց։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 324 անգամ