Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում, որը պետք է դառնա թատրոնի, քաղաքի և մարզի այցեքարտ

02.23.2021


Թեև հոբելյանը լրանալու է 2023 թ․֊ին, բայց Ռուսաստանում արդեն սկսել են նախապատրաստվել 20֊րդ դարի մեծ կոմպոզիտորներից մեկի՝ Սերգեյ Ռախմանինովի 150 ամյա հոբելյանին։ Այդ կապակցությամբ երաժշտի հայրենի Տամբով քաղաքի դրամատիկական թատրոնում սկսել են նրա կյանքին ու գործունեությանը նվիրված բեմադրութուն պատրաստելու աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Ռախմանինովի մասին ներկայացում պատրաստելու գաղափարը վաղուց կար։ Արդեն պատվիրել էինք հատուկ պիես»,֊ նշել է Տամբովի դրամատիկական թատրոնի տնօրեն Ալեքսեյ Նեշկոն։

Նա նշել է, որ իրենց հիմնական խնդիրն այժմ համարում են համապատասխան ռեժիսոր գտնելը, որը ինչ֊որ նոր, սեփական դիտանկյուն կունենար բեմադրությունը պատրաստելու համար և կավելացներ ինտրիգը այս նյութի մեջ։

Թատրոնի տնօրենը ընդգծել է, որ սա իրենց համար նշանակալից նախագիծ է, նվիրվում է 2023թ․֊ի ռախմանինովյան հոբելյանին և « այն չպետք է լինի այսպես կոչված մանկական ներկայացում», որը բացել, ապա փակել են․․․ Նա նշել է, որ իրենք ցանկանում են, որ այդ բեմադրությունը հետագայում դառնա թատրոնի, քաղաքի և ամբողջ Տամբովի մարզի այցեքարտը ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 774 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ