«Դա Վինչիի գաղտնագիրը» արևելյան մշակույթի լույսի ներքո02.24.2021
Թվային տեխնալոգիաների միջոցով գիտնականները վերլուծել են անտիկ ժամանակներից մինչև վերածնունդ տարրերի ճառագայթային դասավորությունը և հայտարարել, որ «դա Վինչիի կնիքը» իրենից ներկայացրել է նրա ստեղծագործական դպրոցում կիրառվող տրաֆարետ, որն էլ, իր ձևի մեջ այսօր անվանում են «դա Վինչիի գաղտնագիր»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։
Այս եզրակացությունը կայացվել է այն բանից հետո, երբ Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պիեռ Ջորջիոյի գլխավորած գիտնականների միջազգային խումբը բացահայտել է վերածննդի հանճար Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական դպրոցի և ոճի ևս մեկ գաղտնիք։ Այդ հետազոտության արդյունքները հրատարակվել են «Digital Archaeology and Cultural Heritage» հանդեսում։
Ուսումնասիրության մասնակիցներից մեկը նշել է, որ տարրերի ճառագայթային դասավորությունը ընկած է, օրինակ «Մադոննան մանուկ Հիսուսի հետ» կտավի հիմքում, որը վերցված է արաբական և պարսկական ավանդույթներից և բնութագրական է դարձել հենց դա Վինչիի և նրա դպրոցի գլուխգործոցների պարագայում։
«Կոնստանտինուպոլսի անկումից հետո օրթդոքս եկեղեցիական սրբապատկերային նկարչությունը հայտնվել է արևելյան մշակույթի ուժեղ ազդեցության տակ»,֊ նշել են գիտնականները և ընդգծել, որ այդ հարցում Իտալիան բացառություն չի կազմել; Այդ երևույթը իր ներգործությունն է ունեցել նաև վերածննդի գեղագիտական ոճի ձևավորման վրա, այդ թվում և Լեոնարդո դա Վինչիի արվեստի վրա։