Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սալոմեի» գլխավոր դերակատար՝ Հասմիկ Գրիգորյան

02.25.2021

Այսօր, փետրվարի 25֊ին, Ռուսաստանի մեծ թատրոնը Նյու֊Յորքի Մետրապոլիտեն օպերայի հետ իր «Պատմական» բեմում կներկայացնի Ռիխարդ Վագների «Սալոմե․ երաժշտական պատմական դրաման։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Սալոմեն» Մեծ թատրոնի 2021թ․֊ի առաջին պրեմիերան է։ Բացի այդ սա երկու հայտնի թատրոնների առաջին համատեղ բեմադրությունն է։

Մեծ թատրոնի մամուլի հետ հարաբերությունների պատասխանատու Կատերինա Նովիկովան տեղեկացրել է, որ բեմադրությունը պատրաստվել է միջազգային կազմով՝ գլխավոր դիրիժորը Մեծ թատրոնի ներկայացուցիչ Տուգան Սոխիևն է, բեմադրող ռեժիսորը՝ Կլաուս֊Գուտը, սցենոգրաֆը՝ Էտյեն Պլյուսը, հագուստի նկարիչը Ուրսուլա Կուդրնան, լուսավորման նկարիչը Օլաֆ Ֆրեզեն։

Օպերային պարտիաները նույնպես կատարում են տարբեր երկրներ ներկայացնող արտիստներ՝ Սալոմե - Հասմիկ Գրիգորյան , Էնն Պետերսեն, Իոկանան ֊ Թոմաս Մայեր, Օլիվեր Ցվարգ, Հերովդես ֊ Վինսենթ Վոլֆշտայներ, Ռոման Մուրավիցկի և այլք։

Ռիխարդ Վագները «Սալոմե» օպերան գրել է ըստ անգլիացի գրող Օսկար Ուայլդի համանուն պիեսի։ Պրեմիերան կայացել է 1905թ․֊ին՝ Դրեզդենում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 724 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ