Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե Գլոբուս֊2020»-ի հաղթողները

03.01.2021

Հայտնի են դարձել ամերիկյան 78֊րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողները, որն ավանդաբար անցկացվում է նախորդ մեկ տարում կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ոլորտներում մեծ արդյունքներ արձանագրած ստեղծագործությունները նշելու և հեղինակներին պարգևատրելու նպատակով։ Ի տարբերություն նախորդ հանդիսավոր արարողությունների, 2020 թ․֊ին նախատեսված միջոցառումը, COVID 19 համավարակով պայմանավորված, կայացավ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այն միաժամանակ վարում էին Նյու֊Յորքի Ռոքֆելլեր կենտրոնից և Կալիֆորնիայի նահանգի Բեվերլի֊Հիլզ քաղաքի «Բեվերլի֊Հիլթոն» հյուրանոցից։

«Թագլուրը» ներկայացնում է «Ոսկե Գլոբուս֊2020»֊ի մրցանակակիրների ցանկը։

«Լավագույն դրամատիկական ֆիլմ»
֊ «Քոչվորների հողը», Ռեժիսոր՝ Քլոյա Չժաո

«Լավագույն ֆիլմ՝ օտար լեզվով»
֊ «Մինարի», Ռեժիսոր՝ Լի Այզեկ Չուն

«Լավագույն ռեժիսոր»
֊ Քլոյա Չժաո, («Քոչվորների հողը»)

«Լավագույն դրամատիկական սերիալ»
֊ «Թագը», (2016-2020)

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ»
֊ «Բորաթ 2», (2020), ռեժիսոր՝ Ջեյսոն Ոիոլիներ

«Լավագույն մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ»
֊ «Թագուհու քայլը»

«Լավագույն տղամարդու դերակատարը դրամատիկական ֆիլմում»
֊ Չեդվիկ Բոուզման («Մա Ռեյնի։ Բլյուզի մայրը», 2020)

«Լավագույն կնոջ դերակատարը դրամատիկական ֆիլմում»
֊ Անդրա Դեյ («Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլլ Հոլիդեյի», 2021)

«Լավագույն դեր մինի֊սերիալում կամ հեռուստաֆիլմում․
- Անյա Թեյլոր֊Ջոյ («Թագուհու քայլը»)

«Լավագույն կնոջ դեր մինի սերիալի, սերիալի կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանում
֊ Ջիլիան Անդերսոն («Թագը»)

«Լավագույն տղամարդու դեր կատակերգությունում կամ մյուզիքլում»
֊ Սաշա Բարոն Քոէն, («Բորաթ 2»,2020)

«Լավագույն կնոջ դեր կատակերգությունում կամ մյուզիքլում»
֊ Ռոզամունդ Փայք, («Խարդախուհին», 2020)

«Լավագույն տղամարդու դեր դրամատիկական հեռուստասերիալում»
֊ Ջոշ Օ՝ Քոննոր, («Թագը»)

«Լավագույն կնոջ դեր դրամատիկական հեռուստասերիալում»
- Էմմա Քորրին, («Թագը»)

«Լավագույն տղամարդու երկրորդ պլանի դեր»
֊ Դէնիէլ Քալույա, («Հուդան և սև Մեսիան»)

«Լավագույն կնոջ երկրորդ պլանի դեր»
֊ Ջոդի Ֆոսթեր, («Մավրիտանացին»)

«Լավագույն սցենար»
֊ Ահարոն Սորքին, («Չիկագոյի յոթնակի դատը»)»

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»
֊ «Հոգին»
















    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 313 անգամ