Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհի առաջին «կանաչ» շենքը Ռեյքմուզեումն է

03.01.2021

Նիդերլանդների մայրաքաղաքում գործող Ամստերդամի Ռեյքմուզեումը աշխարհում առաջինը դարձավ Միջազգային սերտիֆիկացիայի համակարգով սահմանաված 5 աստղանի BREEAM֊ի «կանաչ» շենք։ Այդ մասին տեղեկացնում է «euro-pulse.ru»֊ն։

BREEAM համակարգը շենքերը գնահատում է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են էներգիայի (այդ թվում նաև ջերմության) օգտագործման արդյունավետությունը, ջրի, թափոնների նկատմամբ վերաբերմունքը, շենքին տրանսպորտի հասանալիությունը։ Այս սերտիֆիկացիան կիրառվում է աշխարհի 80 երկրներում։

Ամստերդամի Ռեյքմուզեումի ղեկավարությունը նշել է , որ չի բավարարվելու ձեռք բերածով։

Նախատեսվում է, որ մինչև 2030թ․֊ն պետք է հրաժարվի գազամատակարարման համակարգից և անցնի վերականգնվող աղբյուրների կիրառմանը։ Բացի այդ, դրան զուգահեռ, յուրաքանչյուր տարի էլեկրաէներգիայի սպառումը պետք է կրճատվի 2%-ով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 275 անգամ