Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Սան֊Ռեմոյի հայտնի փառատոնը

03.03.2021

Նախօրեին, մարտի 2֊ին, Սան֊Ռեմո քաղաքում մեկնարկել է իտալական էստրադային երգի ամենամյա փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «ria.ru»֊ն։

Թվով 71֊րդ փառատոնը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, անցնում է առանց հանդիսատեսների։

Լիգուրական ծովի փիրուզե ափին գտնվող քաղաքի «Արիստոն» թատրոնում, ինչպես և նախորդ անգամներին, երգիչները կմրցեն «Ոսկե արմավենու ճյուղի» համար։ Այս անգամ պայքարը կծավալվի 26 երգիչների միջև։ Բացի այդ, պայքար կծավալվի նաև կազմակերպիչների սահմանած մեկ այլ մրցանակի համար, որին կմասնակցեն 8 երիտասարդ կատարողներ։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն Կիրակի երեկոյան՝ ամփոփիչ համերգից հետո։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 281 անգամ