Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կարաբասը»՝ մանկական մասնավոր թատրոնների հարթակ

03.05.2021


Դպրոցական գարնանային արձակուրդի օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում մասնավոր թատրոնները կհամախմբվեն «Կարաբաս» անունով թատերական փառատոնի հարթակի վրա։ Այդ օրերին Մոսկվացի երեխաները հնարավորություն կստանան դիտել երկրի տարբեր տարածաշրջաններում գործող 20 մասնավոր թատերախմբերի ամենատարբեր բեմադրություններ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral.online.ru»֊ին։

Փառատոնը տեղի կունենա 5 բեմահարթակներում։

«Այս տարի միջոցառումն անցկացվում է «Երեխաների համար մասնավոր թատրոնների միավորում» կազմակերպության նախաձեռնությամբ։

Սա տակավին վերջերս ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն է, որը պետք է նպաստի երեխաների համար թատրոնների ոլորտում ենթակառուցվածքների ձևավորմանը»,֊ հայտարարել է փառատոնի գործադիր տնօրեն Եվգենի Խուդյակովը։ Նրա ասելով, 2020թ․֊ին շատ մասնավոր թատրոններ պայքարում էին գոյատևման համար, բայց և այնպես համավարակը ազդակ հանդիսացավ նոր, հետաքրիր բեմադրություններ ստեղծելու համար։

«Կարաբաս» փառատոնի ծրագիրը հասցեագրված է բոլոր տարիքային խմբերին և առաջարկում է ամենատարբեր ժանրերի ներկայացումներ՝ երաժշտական, տիկնիկային, սթորիթելլինգ, մոնոներկայացումներ, ներկայացում֊իմպրովիզացիաներ և, նույնիսկ, բեմադրություններ շարժվող օբյեկտների ու մարմինների կատարմամբ։

Հավելենք, որ «Կարաբաս» փառատոնը Ռուսաստանի մայրաքաղաքում կկայանա մարտի 26֊ից ապրիլի 4-ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 650 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ