Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեթմենից և մյուս գերհերոսներից առավել հզորը բուժքույրն է

03.10.2021


Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին աճուրդով վաճառքի է հանել Սաութթեմփթոնի կլինիկայի պատին նկարած իր նոր ստեղծագործությունը։ Այդ գրաֆֆիտը հեղինակը նկարել է կորոնավիրուսային համաճարակի ամենաբարձր ակտիվության շրջանում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Նկարում պատկերված է տղա, որը խաղում է տիկնիկներով։ Մարդ֊սարդը և Բեթմենը արդեն հայտնվել են աղբարկղում։ Երեխան նախընտրել է իրական գերհերոսին՝ բուժքրոջը։

Այս նկարի բնօրինակը Christie՝s աճուրդի տունը կհանի վաճառքի, իսկ կրկնօրինակը կմնա կլինիկայում։ Բենքսին հույս ունի հավաքել 3,5 ֆունտ֊սթեռլինգ, որը կնվիրաբերվի առողջապահության ոլորտին։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 379 անգամ