Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սկսվել են Նոտր֊Դամի հրդեհի մասին ֆիլմի նկարահանումները

03.10.2021

Նախօրեին, մարտի 9֊ին ֆրանսիացի ռեժիսոր Ժան֊Ժակ Աննոն սկսել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին ֆիլմի նկարահաները։ Այդ մասին տեղեկացնում է «ria.ru»֊ն։

Գրեթե երկու տարի առաջ այդպիսի աղետի մեջ հայտնված ֆիլմի նկարահանումները պետք է կատարվեն Ֆրանսիայի կենտրոնական մասերում գտնվող Բուրժ քաղաքի տաճարում։ Կինոնկարի պրեմիերան նախատեսված է 2022թ․֊ի ապրիլին։

Ըստ ռեժիսորի ֆիլմի գլխավոր հերոսները լինելու են ոչ թե հրշեջները, այլ հենց ինքը՝ տաճարը։

«Դա լինելու է մեկը մյուսի հետ սյուժետային գծերով կապված ֆիլմ, իսկ գլխավոր հերոսը հենց Նոտր֊Դամն է լինելու։ Ես իբր թե պատմում եմ պատմություն զոհի մասին, որն ուր որ է կմահանա, իսկ բժիշկը դեռ տեղ չի հասնում։ Փառք աստծո, որ այս անգամ տեղի ունեցավ «հեփի֊էնդ»,֊ նշել է 77֊ամյա Աննոն, որը հայտնի է «Վարդի անունը» և «Պայքար կրակի համար» ֆիլմերից։

Ռեժիսորը ընդգծել է, որ իր սցենարը 98 տոկոսով պատկերում է իրական դեպքեր, որոնք, ինքնին, երբեմն հիշեցնում են հոլլիվուդյան կինոնկար։

Մասնավորապես, առաջինը հրդեհված տաճարին է մոտեցել 4 հրշեջներից՝ երկու նորաթուխ և երկու կին հրշեջներից կազմված մի հաշվարկ։ Այս թիմը միայնակ կրակի դեմ պայքարել է 20 րոպե։ Հսկայական տաճարը չի փլվել հենց նրանց շնորհիվ։

Պատմության մեջ ամենամեծ հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել 2019թ․֊ի ապրիլի 15֊ին։ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է պատմամշակութային և հոգևոր հուշարձանը 5 տարում վերականգնելու ֆրանսայի ամբցիոզ նպատակի մասին։

Նշենք, որ շատ փորձագետներ կարծում են, որ այդպիսի մեծ կառույցը վերականգնելու համար կպահանջվի 10-15 տարի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 427 անգամ