Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համերգ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին

03.11.2021


Մոսկվայում նախապատրաստվում են երաժտասերների ուշադրությանը ներկայացնել նշանավոր հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները։ Ապրիլի 5ին,Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք միջոցառումը, որը նվիրված է մաեստրոյի ծննդյան 100֊ամյակին, նախաձեռնել է մշակույթի պահպանման և զարգացման «Արտիս ֆուտուրա» միջազգային հիմնադրամը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Մասսայական ունկնդիրներին Առնո Բաբաջայնանը հայտնի է որպես անցյալ դարի 60-80֊ական թվականների էստրադային երգերի հեղինակ։ Դրա հետ մեկտեղ քչերը գիտեն, որ նա է թողել հարուստ դասական ստեղծագործությունների ժառանգություն։ Բաբաջանյանի դժվար դաշնամուրային, գործիքային և նվագախմբային ստեղծագործությունները կատարել են լավագույն սիմֆոնիկ և կամերային նվագախմբերը և երաժիշտները՝ Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, , Դավիդ Օյստրախը, Լև Վլասենկոն»,֊ հիշեցրել են համերգի կազմակերպիչները։

Հոբելյանական համերգը կկայանա ապրիլի 5֊ին «Նիկո» ցուցասրահի համերգային դահլիճում։ Հանդես կգան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Անդրեյ Գուգնինը և Զառա Համբարձումյանը, ջութակահար Հայկ Գազազյանը։

Ծրագրում տեղ են գտել կոմպոզիտորի տրիոն՝ գրված ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, ջութակի և դաշնամուրի սոնատը, «Նվիրվում է Դմիտրի Շոստակովիչին» ստեղծագործությունը, և մի շարք դաշնամուրային պիեսներ։

Նույն տեղում կբացվի նաև Առնո Բաբաջանյանի կյանքին նվիրված լուսանկարների ցուցահանդես։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1096 անգամ