Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արմեն Սմբատյանի փոխարեն հիմնադրամի տնօրեն է նշանակվել Անատոլի Իկսանովը

12.19.2013


Այսօր Մոսկվայի Մեծ թատրոնի նախկին գլխավոր տնօրեն Անատոլի Իկսանովը Հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ անդամ երկրների Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի վարչության համատեղ նիստի որոշմամբ նշանակվել է ԱՊՀ անդամ երկրների Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի գործադիր տնօրեն, հաղորդում է «РИА Новости »-ն:

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Սմբատյանը: Հաղորդվում է, որ Ա. Սմբատյանը տեղափոխվում է այլ պաշտոնի: Նրան շնորհակալություն է հայտարարվել հիմնադրամում բազմամյա արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:
    Դիտվել է 622 անգամ