Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեխնիկական տնօրենների կողմից անցկացվող սեմինարներ․․․

03.15.2021

Ռուսաստանի «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակաբաշխությունը դասընթացներ է կազմակերպել երկրի փոքր քաղաքներում գործող թատրոններին մասնագիտական օժանդակություն և հետագա զարգացման համար պայմաններ ձևավորելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Այդ դասընթացները հայտնի թատերական ստուգատեսի ոչ մրցութային ծրագրերից է և համապատասխան աջակցություն է ստանում Ելենա և Գենադի Տիմչեկոների բարեգործական հիմնադրամի կողմից։

Դասընթացները, որոնք մեկնարկել են այսօր՝ մարտի 15֊ին և կընթանան 3 օր, նպատակ են հետապնդում ստեղծել քննարկումների դաշտ թատրոնի ոլորտին առնչվող հրատապ և գեղարվեստական խնդիրների և թատերական գործը կազմակերպելու համար։

«Շեշտադրումը դնելով հատկապես փոքր քաղաքների թատրոնների զարգացման վրա, մենք հույս ունենք մասնակիցներին օժանդակել հաղթահարելու աշխարհագրական անջատվածությունը և գտնել նոր հնարավորություններ լուծելու այն խնդիրները, որոնց հետ թատրոնները բախվում են ամենօրյա գործունեության ժամանակ»,֊ նշել են «Ոսկե դիմակ»֊ի գրասենյակում։

Այնտեղ նաև նշել են, որ իրենց ծրագրի մաս են կազմում Մոսկվայի առաջատար թատրոնների տեխնիկական տնօրենների կողմից անցկացվող սեմինարները, որոնք կիրականացվեն էքսկուրսիաների զուգորդմամբ՝ թատրոնների տեխնիկական հագեցվածությանը ծանոթանալու նպատակով։

Հիշեցնենք, որ «Ոսկե դիմակ» փառատոնը հիմնադրվել է 1993թ․֊ին։ Այն բացի մրցութաին ծրագրերից նաև իրականացնում է արտամրցութային միջոցառումներ, որոնցից 2021 թ․֊ին կանցկացվեն «Դիմակ պլյուս», «Մանկական Weekend», «Ոսկե դիմակը կինոյու,մ» և այլն։

Նշենք, որ փառատոնի արտամրցութային ծրագրերի մեջ ընթացիկ տարում հատուկ կարևորվում է Ֆյոդոր Դոստոևսկու 200 ֊ամյա հոբելյանին նվիրված հատուկ նախագիծը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 842 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ