Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ժամանակակից թատրոնի և գեղարվեստական նկարչության 8 ½ սենյակը

03.16.2021


Մոսկվայի «ԳՐԱՈՒՆԴ Սոլյանկա» ցուցասրահում հայտնի թատերական ռեժիսոր Դմիտրի Կռիմովի ուսանողները բացել են «8 ½ սենյակ» խորագրով ցուցահանդես, որի թեման թատրոնն է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ցուցահանդեսը ներկայացվում է որպես «միջդիսցիպլինար գեղարվեստական անտիթատրոն», որտեղ ուսանող նկարիչ֊ռեժիսորների դիպլոմային նախագծերը ներկայացվում են տարածական ինստալացիայի ձևով։ Ուսումնասիրության, վերարժևորման առարկա են դարձել տեսագրությունները, ձայնը, լույսը, գեղանկարը, քանդակը, պերֆորմանսը և ստեղծագործական գործընթացի փաստաթղթավորումը։

Պետական թատերական արվեստների ինստիտուտի կարծրատիպերից ծնված դիպլոմային գործերը վերաճել են, հարմարվել ցուցահանդեսի և 8 ½ սենյակների պայմաններին, որտեղ տեղադրել են ցուցանմուշները։ Բոլոր գործերը գրականակենտրոն են։ Յուրաքանչյուրի հիմքում ընկած է պիես, պատմվածք կամ հեքիաթ։ Դրանք բաժանում են իրար մեջ ընդհանուր ինտելեկտուալ տարածությունը՝ չկորցնելով սեփական յուրահատկությունը և պատմում են միանգամայն տարբեր պատմություններ, միանգամայն տարբեր ձևերով։

Նախագիծը ցույց է տալիս, թե թատրոնից որքան շատ կարող է հեռանալ թատերական նկարիչը, թե ժամանակակից թատրոնում որքան միմյանց մոտ են ռեժիսորի և նկարչի մասնագիտությունները, և, թե որտեղ է այն կետը, որտեղ հանդիպում են ժամանակակից թատրոնը և գեղարվեստական նկարչությունը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 318 անգամ