Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիշարժան գիշերային ժամերը հետաքրքիր անցկացնելու համար

03.17.2021

Մոսկվայում մարտի 27-ի լույս 28-ի գիշերը կայանալիք համաքաղաքային «Գիշերը թատրոնում» 9րդ ակցիայի ծրագիրը հասանելի է լինելու QR ծածկարի (արագ արձագանքման ծածկագրի) միջոցով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:

Այսպիսի ծածկագիրը «Գիշերը թատրոնում» միջոցառման շրջանակներում կկիրառվի առաջին անգամ: Դրա միջոցով յուրաքանչյուր հանդիսատես կարող է ծանոթանալ ակցիայի ողջ ծրագրին, տեսնել բոլոր մասնակիցներին, ընտրել միջոցառումներից մեկը և այցելել տվյալ վայր, որտեղ կանցկացվեն էքսկուրսիաներ, կներկայացվեն 62 բեմադրություն, 3 կինոնկար, 30 համերգային ծրագիր, 7 դասախոսություն, 8 ցուցահանդես, 26 ստեղծագործական հանդիպում, բեմադրությունների բաց փորձեր: Այդ մասին տեղեկացրել է «Գելիկոն–օպերայի» տնօրեն Դմիտրի Բետմանը:

Ընդհանուր առմամբ, մոսկովյան թատրոններում գիշերային ժամերը հետաքրքիր անցկացնելու համար հանդիսատեսներին իրենց ծառայությունները կմատուցեն 130 մշակութային հաստատություններ: Ենթադրվում է, որ միջոցառմանը կմասնակցի 20 հազար հանդիսատես:

Մասնկցել ցանկացողների գրանցումը կսկսվի մարտի 20-ից:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 366 անգամ