Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աուտենտիկ երաժտության փառատոնը վերադարձ է դեպի բնօրինակը

03.22.2021

Ռուսաստանի Պերմ քաղաքում օրերս առաջին անգամ անցկացվել է աուտենտիկ երաժշտության փառատոն, որի ընթացքում հնչել են Բախի, Հենդելի և Թելեմանի ստեղծագործությունները՝ բնօրինակ կատարմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Աուտենտիկ կատարողական արվեստն իր առաջ խնդիր է դնում ճշտորեն վերարտադրել անցյալի ստեղծագործությունների երաժշտական հնչողությոեւնը։

Պերմի փառատոնը նվիրվել է գերմանական բարոկկոյի հեղինակներին։

Այս յուրահատուկ համերգը բացել է «Pratum Integrum» պատմական գործիքների նվագախումբը, որի ղեկավար Պավել Սերբինը նշել է, որ Թելեմանի երաժշտությունը հազվադեպ կատարվողներից է, իսկ Բախից ընտրվել են 2 այնպիսի ստեղծագործություններ («Նվագախմբային երրորդ սյուիտը» և «Իտալական համերգը» ), որոնց մեջ պահպանվում են «բարոկկոյի համերգային ձևական կողմերը»։

«Pratum Integrum» համույթը հանդես է գալիս պատմական գործիքներով։

Ինչպես նշել են փառատոնի կազմակերպիչները, իրենց նպատակն է միավորել տարբեր ժամանակների երաժշտությունը՝ վերածննդից մինչև բարոկկո և մեր օրեր, իմպրեսիոնիզմից, կոնստրուկտիվիզմից ու էքսպրեսիոնիզմից մինչև նեոբարոկկո։

Հատկանշական է, որ փառատոնը հեռարձակվում է 25 առցանց դահլիճներում և Պերմի մարզային ֆիլհարմոնիայի պաշտոնական կայքով։

Փառատոնի ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Պերմ և հարակից Չայկովսկ քաղաքներում կանցկացվի 8 համերգ,։ Բացի այդ կկազմակերպվեն վարպետաց դասեր, ուսուցողական տարբեր հանդիպումներ։

Ավելացնենք, որ աուտենտիկ երաժշտության փառատոնն առիթ է դարձել, որ այստեղ ժամանի պատմական պարի «Փոքր Տրիանոն» թատրոնը և հին երաժշտության ռուսական հայտնի համույթի հետ ներկայացնի բարոկկոյի ժամանակաշրջանի պարեր։

Աուտենտիկ երաժշտության փառատոնը Պերմում կշարունակվի մինչև մարտի 31֊ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 300 անգամ