Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակույթի նախարարությունը համացանց է հրավիրում մատաղ սերնդին

03.23.2021


Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նախապոնացվեն ատրաստվում է 2021թ․֊ի աշնանը թողարկել երեխաների հասցեագրված կայք, որտեղ կկենտրոնացվեն նրաննց հասցեագրված ներկայացումներ, դասախոսություններ, կինոնկարներ։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Հիմա այդ կայքը անցնում է փորձարկման շրջան։

Ավելացնենք, որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը դեռ 2019թ․֊ին գործարկել է «Մշակույթը դպրոցականների համար» համացանցային նախագիծը, որը ունի 3 թեմատիկ ուղություն․ «Մշակութային արշավ․, «Մշակութային ակումբ», «Թվային մշակույթ», և հասանելի է այդ երկրի բոլոր տարածաշրջաններում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 305 անգամ