Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային ֆորում՝ նվիրված COVID 19-ի ճնշմամբ առաջացած նոր գործելաոճերին

03.30.2021


Ընթացիկ տարում Սանկտ֊Պետերբուրգում նախապատրաստվում են անցկացնել միջազգային ֆորում՝ նվիրված COVID 19-ի հետևանքով ստեղծված նոր իրականության մշակութային կոդին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Միջոցառմանը կքննարկվեն մշակութային հաստատությունների հաջողված նախագծերը և մասնագիտական ոլորտում նոր նախաձեռնությունները, այն թվայնացման փորձառությունը, որի շնորհիվ թատրոնները, թանգարանները և գրադարաններն իրենց գործունեությունը վերակառուցելով հաղթահարել են համավարակի առաջացրած դժվարությունները։

«Համավարակը լուրջ փորձության ենթրկեց մեր սովորական կյանքը։ Շատ հարցերում հենց ստեղծագործությունը և արվեստը օգնեցին մարդկանց հաղթահարել ինքնամեկուսացման ժամանակաշրջանը, տվեցին հույս և վստահություն։ Մակութային համակարգերն արժանապատվորեն դուրս եկան ստեղծված իրավիճակից՝ շարունակելով ուրախացնել իրենց նվիրյալ հանդիսատեսներին որակյալ առցանց կոնտենտով․,֊ հայտարարել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

ՍանկտժՊետերբուրգի միջազգային մշակութային ֆորումը հանդիպումների հարթակ է, որտեղ բաց երկխոսության և փորձի փոխանակության են հրավիրվում մշակույթի ոլորտի տարբեր մասնագետներ, պեըական կառույցներում այդ ոլորտով զբաղվող աշխատակիցներ, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ աշխարհի տարբեր երկրներից։

Ֆորումի անցկացման օր է նշանակված 2021թ․֊ի նոյեմբերի 11֊ից 13֊ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 306 անգամ