Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեկտորը նախընտրում է խորհրդային կրթական համակարգը

03.30.2021

ՍանկտժՊետերբուրգի Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր Նիկոլայ Ցիսկարիձեի կարծիքով Ռուսաստանի այսօրվա կրթական համակատգը ցածր ցուցանիշներ է տալիս և անհրաժեշտ է վերադառնալ խորհրդային փորձին։ Այդ մասին «Ռոսսիա 24» հեռուստալիքին տված հարցազրույցում նշել է հայտնի պարողը և խորեոգրաֆը։

Նա անկեղծորեն նշել է, որ բավարարված չէ սեփական աշխատանքից և կրթական համակարգից։ Ցիսկարիձեն նշել է, որ ինքը կցանկանար, որ երկիրը աստիճանաբար անցնի խորհրդային կրթական համակարգին, որը ռուսաստանցի երեխաներին ամենավաղ հասակից ներկայացրել է միջազգային շուկայում։ «Ես շատ լավ գիտեմ, քան դա կարող է իմանալ որևէ մեկը, որ մենք մեր պատրաստվածությամբ գերազանցում էինք մեր բոլոր հասակակիցներին՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Ամերիկայում»,֊ նշել է նա և ցավով ավելացրել, որ այսօր կրթվածությունը գտնվում է շատ ցածր մակարդակում։

Ցիսկարիձեն նշել է, որ այսօր մանկավարժներն ավելի շատ զբաղված են «թղթի վրայի» արդյունքներով, քան երեխաների իրական ուսուցմամբ։

«Մենք շատ ենք պայքարում այն բանի համար, որ արդյունքը ցույց տանք ոչ թե շրջանավարտներով, իրական նվաճումներով, այլ որպես ճիշտ լրացված փաստաթուղթ»,֊ ավելացրել է նա։

Մեծանուն հայ պարուհու անունը կրող ակադեմիայի ռեկտորը այն կարծիքին է, որ թե մանկավարժը և թե սովորողը ոչ թե վազի կարմիր դիպլոմների ու բարձր թվանշանների ետևից, այլ իսկապես մտածի իր թվանշանները նվաճելու մասին։

Միաժամանակ պարի ակադեմիայի ռեկտորն, այնուամենայնիվ, նշել է, որ իրենց բուհն ավարտած արտասահմանցի ուսանողների մոտ ինքն արձանագրել է առավելություններ, որոնք չեն ունեցել արտասահմանում սովորող նրանց հասակակիցները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 280 անգամ