Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լուվրը ամբողջությամբ անցել է թվային առցանց տիրույթ

03.31.2021


Լուվրը թվայնացրել և անվճար մատչելիության տարածք է բերել իր ողջ հավաքածոն՝ 482 հազար արվեստի ստեղծագործություններ; Հիմա այդ ամենը կարելի է տեսնել տնից դուրս չգալով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «teatral-online.ru․֊ին։

«Առաջին անգամ յուրաքանչյուր ցանկացողի համար մատչելի է դարձել իր համակարգչով կամ սմարթֆոնով դիտել ամբողջ հավաքածոն։ Ես վստահ եմ, որ այս թվային կոնտենտը ավելի է ոգևորելու մարդկանց այցելել Լուվր, որպեսզի սեփական աչքերով տեսնեն գլուխգործոցները»,֊ հայտարարել է թանգարանի տնօրեն Ժան֊Լյուկ Մարտինեզը։

Առցանց հավաքածոն ներառում է նաև Թյուիլրիի այգու քանդակները և այն արվեստի գործերը, որոնք վերականգնվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 345 անգամ