Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծախսերը ստանձնել են մրցանակաբաշխության հովանավորները

04.01.2021

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, բացի Լոս֊Անջելոսի հիմնական հարթակից, հավանաբար կկայանա նաև Եվրոպայում։ Այդ մասին «hollywoodreporter.com»֊ի տեղեկատվությունը փոխամցում է «taglur.am»֊ը։

Կազմակերպիչների որոշմամբ երկու լրացուցիչ հարթակներ էլ կբացվեն Լոնդոնում և Փարիզում։։ Դա կապված է կորոնավիրուսային իրավիճակի բարդացման և այն բանի հետ, որ արարողությանը մասնակցելու համար եվրոպացի հյուրերը համավարակի պատճառով ԱՄՆ մեկնելու հնարավորություն չունեն։

Սրա հետ մեկտեղ, կազմակերպիչները կոչ են արել հյուրերի առկա մասնակցություն ունենալու համար, եթե նրանք Լոս֊Անջելոս կժամանեն օրինական և անվտանգ եղանակով։

Բացի այդ, այլ տեղերից ժամանող բոլոր հյուրերը զգուշացվել են այն մասին, որ նրանք պետք է 10 օր ապրեն կարանտինի մեջ։ Այդ նպատակով նրանց համար արդեն պատրաստված է հարմարավետ «գերժամանակակից» համալիր, որտեղ բոլոր տեսակի ծախսերը ստանձնել են մրցանակաբաշխության հովանավորները։

Իսկ արարողության պրոդյուսեր Սթիվեն Սոդերբերգը հավաստիացրել է, որ արարողությունը կազմակերպված է այնպես, որ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվի նվազագույնի։

Դեռևս մարտի 19֊ին հայտնի էր դարձել, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը պետք է ամբողջությամբ կայանա մասնակիցների և հյուրերի առկա ձևաչափով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 330 անգամ