Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թուրքական խորհրդի միջոցառումը անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով

04.01.2021


Նախօրեին Ղազախստանի նախաձեռնությամբ կայացել է Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհրդի) ոչ ձևական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են առևտրա֊տնտեսական և մշակութային֊հումանիտար համագործակցության ոլորտների զարգացման հարցերը։ Ոչ պաշտոնական հանդիպումը սկզբում նախատեսված է եղել անցկացնել Ղազախստանի Թուրքեստան քաղաքում, սակայն համավարակի բարդ իրավիճակի պատճառով միջոցառումը կայացել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Խորհրդակցությունը համակարգել է Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տյուկաևը։ Միջոցառմանը մասնակցել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի ղեկավարները, դիտորդի կարգավիճակ ունեցող Հունգարիայի ներկայացուցիչը և Թուրքական խորհրդի գլխավոր քարտուղարը։

Թուրքալեզու պետությունների խորհրդի ղեկավարների այս օրակարգով հանդիպումը նախատեսված է եղել անցկացնել դեռևս 2020թ․֊ի աշնանը՝ Թուրքեստանում, սակայն COVID-19֊ի պատճառով այն չի կայացել, իսկ ավելի ուշ հանդիպման ձևաչափը փոխվել է։

Ավելացնենք, որ 2009թ․֊ին հիմնադրված Թուրքական խորհրդի շտաբ բնակարանը գտնվում է Ստամբուլում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 277 անգամ