Թատերական բուհեր ընդունվելու մտադրություն ունեցողները․․․04.02.2021
Ապրիլին Մոսկվայում կանցկացվի յուրահատուկ թատերական փառատոն, որի մասնակիցները թատերական կրթօջախների դիմորդներն են։ Նախագիծը ստացել է «Աբիտուրենտ» («Դիմորդ») անունը։ Այն նախաձեռնել է «Քո շանսը» թատերական փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru »֊ին։
Այս միջոցառման նպատակն այն է, որ Մոսկվայի թատերական բուհեր ընդունվելու մտադրություն ունեցողները իրենց ուժերն ու հնարավորությունները այդ մասնագիտական ոլորտում փորձեն մինչև ընդունելության քննությունները։ Նախագծին մասնակցում են մոսկովյան թատերական բուհերի փորձառու մասնագետներ։
«Այս ստեղծագործական ակցիայի պայմաններով ցանկացած դիմորդ կարող է ստուգել սեփական կարողությունները և մասնակցել փորձերի և լսումների, հանդես գալ մանկավարժների առջև․․․»,֊ նշել են կազմակերպիչները։
«Աբիտուրենտ» («Դիմորդ») միջոցառումը հրապարակել է ցուցակ, որի համաձայն Մոսկվայի առաջատար բուհերը ապրիլի 17֊ից 22֊ը իրենց հարկի տակ կընդունեն թատերական բուհերի ապագա դիմորդներին նրանց նախնական փորձ և հմտություններ փոխանցելու և այս փառատոնի շրջանակներում հանդես գալու նպատակով։
Ավելացնենք, որ «Քո շանսին» մասնակցությունը որևէ պարտավորություն բուհերի համար չի առաջացնում։ Բոլոր թաթերական բուհերում մասնակիցների ընդունելության քննությունները կայանալու են ընդհանուր հիմունքներով և նրանց որևէ լրացուցիչ արտոնություն չի տրվելու։