Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ շները և նրանց տերերը կրում էին ար֊նուվո ոճի հագուստներ

04.07.2021


Մոսկվայի «Artplay Media» թվային արվեստի կենտրոնը մոտ օրերս իր այցելուներին կհրավիրի մասնակցելու «Pet-friendly Day» խորագրով ցուցահանդեսին, որտեղ գրկաբաց կընդունեն նաև նրանց սիրելի ընտանի կենդանիներին՝ շներին, կատուներին, խամյակներին և այլն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այսպիսի միջոցառումները «Artplay Media»կենտրոնում անցկացվում է ավանդաբար։ 2019թ-ին այստեղ , օրինակ, անցկացվել է «Գյուսրավ Կլիմտ։ Մոդեռնի ոսկին» ցուցահանդեսը, որի ժամանակ շները և նրանց տերերը կրում էին ար֊նուվո ոճի հագուստներ։ Կամ նույն տարում Սանկտ֊Պետերբուրգում անցկացվել է իռլանդական դեկորատիվ «Մոպս»֊երի երեկո, որն ընթացել է «Մեծ Գեթսբիի» ոճաորմամբ։

Նմանատիպ միջոցառումների ժամանակ կազմակերպիչները կարևորում են հատկապես ընտանի կենդանիների սոցիալականացված լինելը և նրանց կողմից բարձր երաժշտության նկատմամբ ստոյիկյան հանդարտության դրսևորումը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 229 անգամ