Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցերեկային ներկայացումներ՝ հանուն հանդիսատեսի հարմարավետ տունդարձի

04.08.2021


Սանկտ֊Պետերբուրգի Լենսովետի թատրոնը հյուսիսային մայրաքաղաքի ագլոմերացիայում և դրանից դուրս ապրող իր հանդիսատեսների հետ կապը առավել ամրապնդելու և նոր հանդիսատեսներ ներգրավելու համար այսուհետ ներկայացումներ կցուցադրի նաև ցերեկայի ժամերին։ Այդ նախագիծը ստացել է «ցերեկային ներկայացում» խորագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

«Երեկոյան ներկայացումներից հետո նրանց (հանդիսատեսներին) միշտ չէ, որ հարմարավետ է լինում տունդարձը, այդ պատճառով էլ թատրոնում որոշեցին անցնել ցերեկային ներկայացումների ավանդույթին»,֊ այդ մասին տեղեկացրել են քաղաքապետարանի մշակույթի գծով կոմիտեից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 258 անգամ