Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անցել են հեղինակի կալվածքից մինչև կայարան ընկած ճանապարհը

04.09.2021


Այսօր, ապրիլի 9֊ին, Մոսկվայի Ազգությունների թատրոնում ներկայացվելիք բեմադրության իրադարձությունները կմատուցվեն որպես հեղինակի կենսագրության դրվագների հետ նույնական վիճակներ։ Խոսքը ռուս մեծ գրող Լև Տոլստոյի անավարտ մնացած, բայց բազմիցս բեմադրված և մեկնաբանված դրամտիկական ստեղծագործության՝ «Կենդանի դիակի» մասին է։ Նշենք, որ Տոլստոյի պիեսը ռեժիսոր Դանիլա Չաշչինը լրացրել է գրողի կնոջ՝ Սոֆյա Անդրեևնայի օրագրային գրառումներով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am>֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Պրեմիերայից առաջ հանրահայտ պիեսի իր ընթերցումը ռեժիսոր մեկնաբանել է հետև կերպ․ « Նա (Տոլստոյը֊խմբ․) գրել է «Կենդանի դիակ․պիեսը» և տասը տարի անց ինքն էլ է փախուստ կատարել; Ինձ ովում է, որ պիեսում նրա նկարագրածը համընկնում է նաև նրա անհատականության հետ»։

Ռեժիսորի ասելով, հենց այդ հանգամանքն իրեն թելադրել է պիեսի կերպարներին միացնել նաև Լև Տոլստոյի և նրա տիկնոջ՝ Սոֆյա Անդրեեվնայի կենսագրությունները։

Նա նաև տեղեկացրել է, որ հանդիսատեսը կտեսնի ոչ թե Ֆեդոր և Լիզա Պրոտասովներին, հեղինակին և նրա տիկնոջն առանձին֊առանձին, այլ տղամարդու և կնոջ ընդհանրական կերպարներ և պատմություն այն մասին, թե որքան բարդ են նրանց հարաբերությունները և որքան դժվար է նրանց համար միմյանց հետ համաձայնության գալը։

Որպեսզի զգան իրար հետ 48 տարի ապրած և 13 երեխա ունեցած Տոլստոյ ամուսինների ընտանիքում տիրող մթնոլորտը, ներկայացման հեղինակները անցել են Յասնայա֊Պոլյանայում գտնվող նրանց կալվածքից մինչև Աստապովո կայարան ճանապարհը, որտեղ Լև Տոլստոյն անցկացրել է իր կյանքի վերջին օրերը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 623 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ