Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անհետացման վտանգի տակ հայտնված եվրոպական արժեքներ

04.12.2021

«Europa Nostra» կազմակերպությունը, որը զբաղվում է մշակութային ժառանգության և բնական միջավայրի մասսայականցման և պահպանման հարցերով, հրապարակել է Եվրոպական նշանավորր 7 հուշարձանների անուններ, որոնք այսօր գտնվում են անհրտացման վտանգի առջև։ Այդ մասին «europanostra.org/eu» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը;

Այդ ընտրությունը կատարվել է առավել վատթար վիճակում գտնվող 12 հուշարձաններից։ Ընտրության ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն հուշարձանի նշանակությունը, այլև այն վտանգի լրջությունը, որի տակ հայտնվել է այն։

Նշվել է, որ այդ կառույցները իրավունք ունեն EIB Heritage Grant կազմակերպությունից ստանալ դրամաշնորհներ մինչև 10 հազար եվրոյի սահմաններում։

Ցուցակում հայտնվել են Իսպանիայի Կանտաբրի վայրում գտնվող Սան֊Խուան֊դը֊Սոկուէվա եկեղեցին, որը գտվում է ժայռապատ սարերում՝ Արրեդիոնդո քաղաքից հարավ։ Վերջերս պարզել են, որ այդ ժամը,հիմնվել է 660-680 թվականներին։Այն մինչև այսօր հոգևոր ծառայություններ է մատուցում հավատացյալներին։

Երկրի երեսից, ի վերջո, կարող է անհետանալ նաև ավստրիական Տիրոլի Ախենզեե երկաթուղային ճանապարհը, որը շահագործման է հանձնվել 1889թ․֊ին և մինչև հիմա օգտվում է 19֊րդ դարավերջի տեխնիկական միջոցներից։ 2020թ․֊ի գարնանը Ախենզեեի երկաթուղային ընկերությունը սնանկ է հայտարարվել, իսկ պետությունից որևէ սուբսիդիա չի ստացել։

Ցուցակում տեղ է գտել նաև 1676 և 1929 թվականների միջակայքում կառուցվաց Խորվաթիայի Զագրեբ քաղաքի Միրոգոյ գերեզմանը։ Այն համարվում է եվրոպական նեոկլասիկական ճարտարապետության հիանալի օրինակ։ 2020թ․֊ի մարտին և դեկտեմբերին Խորվաթիայի մայրաքաղաքում տեղի ունեցան երկու հզոր երկրաշարժեր, որոնք շատ լուրջ վնաս հասցրեցին այս ճարտարապետական համակարգին։ COVID-19֊ը և այստեղ տեղացող հորդ անձրևները հնարավորություն չեն տալիս ճիշտ հաշվարկել գերեզմանոցին հասցված վնասի չափերը։

Անվերականգնելի վնասի առջև են հայտնվել նաև Էգեյան ծովում գտնվող 5 կղզիներ՝ Ամորգոսը, Կիմոլոսը, Կիտիրան, Սիկինոսը և Թինոսը։ Այժմ այս կղզիները ներկայացնում են «Կիկլադյան լանդշաֆթը», որը համարվում է հունական նույնականության կարևոր մասը։ Այն այս պահին հայտնվել է լուրջ վտանգի առջև՝ այստեղ քամու ուժով աշխատող տուրբիններ տեղադրելու նախագծի իրականացման դեպքում։

Փորձագետներին խիստ անհանգստացրել է իտալական Վերոնա քաղաքի Ջուսթիի այգու ապագան։ Այն ստեղծվել է 1570թ․֊ին և մինչև հիմա ծառայում է մարդկանց։ Այս այգին պպահպանվում է իր նախնական տեսքով, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները 2020թ․֊ին զգալի վնասներ են պատճառել․ որի հետևանքով այգու ծառերի 1/3-ը և սամշիտների լաբիրինթոսի որոշ հատվածներ վնասվել են։

Անհետացման վտանգի տակ է հայտնվել նաև Կոսովոյում գտնվող Դեչանի մենաստանը։ Այն համարվում է միջնադարյան Եվրոպայի կրոնական ամենանշանավոր հուշարձաններից մեկը։ 2006թ․֊ից այս կառույցը մտցվել է UNESCO֊ի համաշխարհային ժառանգության ցուցակ՝ որպես վտանգի առաջ հայտնված արժեք։ Մենաստանի դժվարությունները առաջացել են չլուծված իրավական հիմնախնդիրների հետևանքով։

Ցուցակը եզրափակում է Հյուսիսայի Մակեդոնիայի Սկոպյե քաղաքի կենտրոնական փոստատունը, որը 1974թ․֊ին վերակառուցվել է 1963թ․֊ին պատահած երկրաշարժից հետո։ Այս շենքը փորձության է ենթարկվել նաև 2013թ․֊ին՝ հրդեհից։ Այսօր շենքը գտնվում է բարձիթողի վիճակում։

2020թ․֊ի հունիսին հայտնի դարձավ, որ Երուսաղեմի տաճարների սարը քաղաքի վերին հատվածների հետ կապող կամուրջը կառուցվել է Հերովդես Մեծի իշխանության ժամանակաշրջանում՝ մոտ մ․թ․ա․ 20 թ․֊ին։ Տաճարների սարը իրենից ներկայացնում է պատերով շրջափակված ուղղանկյուն հրապարակ, որտեղ գտնվում են Երուսաղեմի Առաջին և Երկրորդ տաճարները։ Հիմա այնտեղ տեղակայվել են երկու մահմեդական սրբավայրեր՝ Ալ֊Աքսա մզկիթը և Ժայռի Գմբեթը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 299 անգամ