Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական թատրոնների «Մեծ հյուրախաղերը»

04.13.2021


Ռուսաստանում կամ նրա սահմաններից դուրս գործող 250 ռուսալեզու թատրոն 2021թ,֊ին կընդգրկվեն «Մեծ հյուրախաղեր» դաշնային նախագծում և ելույթներ կունենան այդ երկրի տարբեր տարածաշրջանների հանդիսատեսների առջև։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Այս նախագծի շրջանակներում կարևորվում է արտասահմանում գործող ռուսական թատրոններին օժանդակության ցուցաբերումը։ Այսպես, Թբիլիսիի Գրիբոեդովի անվան պետական ռուսական ակադեմիական թատրոնը հրավիրված է հանդես գալու Պսկով, Սմոլենսկ և Վելիկիե Լուկի քաղաքներում։

Բացի այդ ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ռուսաստանյան թատրոնների հյուրախաղերի կազմակերպումը այլ երկրներում ապրող ռուսախոս հանդիսատեսների համար։ «Մեծ հյուրախաղեր» նախագծի շրջանակներում այդ ուղղության մեկնարկը մայիս ամսին կտա Մոսկվայի Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնը, որը հանդես կգա նախ Հարավային Օսեթիայում, ապա Թուրքմենիայում։

«Մեծ հյուրախաղեր» դաշնային նախագիծը նպատակ է հետապնդում ձևավորել ռուսական միասնական մշակութային տարածություն։

2018թ,֊ին այս ծրագրում ներգրավված է եղել գրեթե այսօրվա մասնակիցներից 3 անգամ քիչ թվով թատերական կոլեկտիվ՝ ընդամենը 85։
Նախագիծը իրականացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 638 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ