Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պտասխանելով բեմում հնչեցվող երաժշտական գործիքներին․․․

04.14.2021


Մոսկվայում, Նոր Տրետյակովյան պատկերասրահում ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ կներկայացվի աուդիովիզուալ պերֆերմանս, որը նպատակ ունի ուսումնասիրել երաժշտական «գործվածքի» և գեղարվեստական ձևի փոխգործողությունները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Կինետիկ կոմպոզիցիաներ» խորագրով ցուցադրության ընթացքում կցուցադրվեն ինտերակտիվ վիրտուալ օբյեկտներ, որոնց «գեներացիայի» համար հիմք կհանդիսանան կինետիկ քանդակները (հեղինակ՝ Վյաչեսլավ Կոլեյչուկ) և 20-րդ դարի երկրորդ տասնամյակներից հայտնի Լիսիցկու պրոնները (նորը հաստատող նախագծերի ավանգարդիստական ուղղություն)։

Ստացված նոր օբյեկտները կձևափոխվեն, ասես պատասխանելով բեմում հնչեցվող ամեն երաժշտական գործիքի մեղեդային և ռիթմային գծերին համապատասխան։

Պերֆորմանսում տեսաինստալացիան ինքը կդառնա «գործիք», որը կնվագի երաժշտական խումբը։ Երաժիշտները կհարմարվեն և «կարձագանքեն» գրաֆիկական ձևերի շարժմանը՝ ստեղծելով միաժամանակ երաժշտական և վիզուալ (դիտողական) կոմպոզիցիաներ։

Ավելացնենք, որ «Կինետիկ կոմպոզիցիաները» Նոր Տրետյակովյան պատկերասրահում կներկայացվեն ապրիլի 15֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 221 անգամ