Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքի սահմաններից դուրս ապրելն ավելի անվտանգ է

04.15.2021

«Օղակի մեջ»։ Այսպես է կոչվում ներկայացումը, որի պրեմիերային ցուցադրությունը այսօր կկայանա Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։ ։

Ժամանակակից ռուսաստանցի գրող Եվգենիա Նեկրասովայի «Դժբախտ Մոսկվա» պատմվածքի հիման վրա ստեղծված այս նոր բեմադրությունը իրադարձությունների ու փորձությունների մի շղթա է, որոնց միջով անցնում են իրենց պաշտպանված համարող մոսկվացիները։ Սակայն պարզվում է, որ կարող են լինել իրավիճակներ, որոնք մարդու իշխանությունից վեր են․․․»։

Սյուժեի համաձայն Մոսկվայի բնակիչների հետ տեղի են ունենում ֆանտաստիկ իրադարձություններ։ Ընդ որում, ամեն օր մի նոր իրադարձություն։ Դրա արդյունքում մարդիկ հասկանում են, որ մայրաքաղաքի սահմաններից դուրս ապրելն ավելի անվտանգ է։

Թեև իրադարձությունները ճակատագրական են, սակայն ամեն ինչ մատուցվում է հումորով, երևակայությամբ և խորությամբ։

«Շնորհիվ այն բանի, որ մենք վերապրել ենք համաճարակ, հանդիսատեսին պարզ է դառնում, թե խոսքն ինչի մասին է։ Դա արդեն չի նմանվում մոգական ռեալիզմի, այլ, պարզապես, ռեալիզմ է»,֊ նշել է բեմադրության ռեժիսոր Մարինա Բրուսնիկինան։

Նա նաև ընդգծել է, որ այս գործը բեմական տարածության մեջ ներկայացնելը հեշտ չի եղել։ «Պետք էր ընտրել ինչ֊որ կերպար այս մոգական ռեալիզմի, հրաշքների համար՝, մարդկանց ու տարածության մեջ կատարվող փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աչքերիդ առջև»։

Ներկայացման մեջ նաև փորձ է արվել լրացնել տեքստերում Մոսկվայի մասին բացակայող շատ բնութագրիչ վիճակներ։ Այդ վիճակները տեսանելի են դառնում հեղինակին, երբ համեմատում է Մոսկվայում եղածի և նրանից դուրս՝ տարածաշրջաններում, բացակայողը։

«Ինձ միշտ մտահոգել է վարձահատույց լինելու այս պայմանական հարմարավետության գինը։ Սա Մոսկվայի իմ անձնական ուսումնասիրությունն է անենօրյա փոփոխվող ապոկալիպսիսի իրավիճակում», ֊ նշել է բեմադրության համար գրական հիմք ծառայած պատմվածքի հեղինակը՝ Եվգենիա Նեկրասովան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 642 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ