Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես, որտեղ ներկայացվում է սցենոգրաֆիայի անցած երկդարյա ուղին

04.16.2021


Այսօր, ապրիլի 16֊ին Մոսկվայում երաժշտության թանգարանը և Թատերակական արվեստների պետական ինստիտուտը համատեղ բացել են «Չայկովսկի 19-21։ Ավանդույթ և Փորձարարություն» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են տարբեր սերնդի սցնոգրաֆների՝ անցյալի հայտնի վարպետների ժամանակակից նկարիչների գործերը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ցուցադրանքը հնարավորություն է ընձեռում համեմատել նկարիչների աշխատանքները ավանդության և փորձարարության շրջանակների մեջ։ Դասական սցենոգրաֆիայի կերպարները արտացոլված են, օրինակ, այնպիսի նկարչի կողմից ստեղծված դեկորացիաների էսքիզներում, ինչպիսին Ալեքսանդր Բենուան է, որի ստեղծագործական հիմնական որոնումները եղել է ռետրոսպեկտիվիզմը, կամ այնպիսի արվեստագետների գործերում, որոնք վերարտադրել են իրական հագուստներ և դեկորացիաներ։ Ավանդական ձևաչափը բնորոշ է Թատերական արվեստների պետական ինստիտուտի 1990-2010թթ․ շրջանավարտների աշխատանքներին։ Հագուստների և դեկորացիաների նրանց էսքիզները արված են «Եվգենի Օնեգին», «Պիկովայա Դամա» օպերաների, «Շչելկունչիկ» և «Քնած գեղեցկուհին» բալետների համար։

Նորագույն ժամանակաշրջանի արվեստը ներկայացված է Թատերական արվեստների պետական ինստիտուտի սցենոգրաֆիայի 4֊րդ կուրսի ուսանողների պատրաստած ինստալացիաներով։ Ներկայացված գործերի մեջ կան գրաֆֆիտներ, տեսագրական արվեստ, հատուկ աճեցված բյուրեղներ և կորալներ, որոնք ունեն բեմարվեստի կոնկրետ ստեղծագործությունների հասցեավորումներ։

Այս ցուցադրանքը այցելուներին կներկայացվի մինչև հունիսի 13֊ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 248 անգամ