Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դրամատուրգիան նոր որակի բարձրացնելու ռուսական փորձը

04.20.2021

Ռուսաստանի Տյումեն քաղաքի Մեծ դրամատիկական թատրոնի բազայի հիման վրա այս տարի կանցկացվի դրամատուրգների ավանդական, թվով 34֊րդ, համառուսաստանյան սեմինարը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 7-ից 17֊ը։

Կազմակերպիչներն արդեն ավարտել են պիեսների ընդունումը, որոնք կմասնակցեն «Հեղինակային բեմ֊2021» ստուգատեսին։ Մրցույթի հասցեով ստացվել է 338 պիես։ Դրանցից նախ կընտրեն երկար ցուցակում գրանցվելու ենթակա ստեղծագործությունները, ապա այդ առանձնացվածներից կընտրվեն մրցույթի կարճ ցուցակում ընդգրկվելիք՝ եզրափակիչին մասնակից գործերը։ Ենթադրվում է, որ լավագույն համարված աշխատանք(ներ)ը կազմակերպիչը՝ Ռուսաստանի թատերական գործիչների միությունը, կբարձրացնի հեղինակների համար ցանկալի նոր ձևաչափով ներկայացնելու մակարդակի։

Ավելացնենք, որ «Հեղինակային բեմ֊2021»֊ը սեմինարը կանցկացնի Տյումեն քաղաքի Մեծ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դրամատուրգ, արձակագիր և սցենարիստ Ալեքսեյ Սլապովսկին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 235 անգամ