Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Wi-Fi ֊ը թատրոնում

04.20.2021


Մոսկվայի քաղաքային անլար համացանցի Wi-Fi ֊ը իր ազդեցության տիրույթ է ընդգրկել նաև թատրոններին; Այդ մասին «Մոսկվա֊24»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Առայժմ անվճար համացանցից օգտվելու հնարավորություն կա Մայակովսկու անվան ակադեմիական,«Մոդերն» դրամատիկական և «Էքսպրոմտ» մանկական երաժշտական թատրոններում։

«Յուրաքանչյուր խոշոր քաղաքի բնակչի համար կարևոր է որպեսզի լավ համացանցային կապը միշտ գտնվի «ձեռքի տակ»,֊ նշել է Մոսկվայի փոխքաղաքապետ Նատալիա Սերգունինան։ Նրա ասելով ժամանակակից անվճար կապի այդ եղանակից օգտվում են նաև Ռուսաստանի մայրաքաղաքի թանգարանները, մշակույթի տները, գրադարանները։ Ընդհանուր առմամբ Wi-Fi֊ի միջոցով համացանցային կապից կարելի է օգտվել 600 մշակութային հաստատությունների շենքերում։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 272 անգամ