Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այցելել է տարբեր աղբավայրեր․․․

04.21.2021

Օրերս Մոսկվայի «ԶԻԼ» մշակութային կենտրոնում, որտեղ պարբերաբար անցկացվում են թեմատիկ քննարկումներ, դասախոսություններ և լուսավորչական այլ բնույթի միջոցառումներ, կայացել է «Թափոնների երկիր» հետաքրքրական վերնագրով գրքի քննարկումը։

Ռուսաստանցի ժամանակակից հեղինակ Անդրեյ Յակովլևն այդ հրատարակության մեջ անդրադարձել է այն հիմնախնդրին, թե ինչպես է աղբը աստիճանաբար զավթում իր հայրենիքը և արդյո՞ք փրկության հույս կա։

Մասնագիտությամբ լրագրող Յակովլևը այցելել է տարբեր աղբավայրեր, աղբի տեսակավորման կայաններ, զրուցել է բնապահպանների, պետական պաշտոնյանների և գործարարների հետ։

Ի՞նչ է տեղի ունենում այն բանից հետո, երբ անպետք իրերը նետում եք աղբարկղ։ Մեր նկատմամբ Ինչպիսի՞ վտանգներով են հղի աղբը վառող գործարանների ծուխն ու մոխիրը։ Ինչպե՞ս է պետությունը պայքարում ակտիվիստների դեմ։ Եվ ինչու՞ ձեռնտու չէ աղբի վերամշակումը։ Այս և էլի մի շարք թեմատիկ լուրջ խնդիրներ է բարձրացնում գրքի հեղինակը և հարցնում թե «ինչպե՞ս պետք է մենք ապրենք մեր աղբի հետ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 447 անգամ