Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիզիկական թատրոն։ Երբ սկսվում է հորիզոնականի և ուղղահայացի շարժումը

04.23.2021


Ռուսաստանի Պերմ քաղաքում «Թատրոն֊Թատրոնը» և «Ժամանակակից ազատ պարի թատրոնը» համատեղ բեմադրել են «Լիր» ներկայացումը ֆիզիկական թատրոնի ժանրում։ Գլխավոր՝ Լիրի դերում, հանդես է գալիս բալետի մենապարուհի Եվգենիա Պանֆիլովան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am>֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Օրինակելի «Լիրը» քննում է մարդու և աշխարհի փոխգործողության երկու միջոց՝ ուղղահայաց, իշխանության «տղամարդկային․ սկզբունք և հորիզոնական «կանացի»՝ հարմոնիկ երկխոսության սկզբունք։ Լիրը գիտակցում է իրեն, երբ սկսվում է հորիզոնականի և ուղղահայացի շարժումը։ Սակայն Պերմում բեմադրվող «Լիրում» (ռեժիսոր՝ Քսենիա Մալինինա) բեմադրությունը սահմանափակվում է իշխանության թեմայով։ Այդ իսկ պատճառով վերնագրում անհետացել է «արքա» բառը։

Այս նոր բեմական ընթերցումը աշխարհաստեղծման հարաբերությունների բնապահպանական համակարգում արձանագրված խախտման մասին է։

«Մարդը իրեն դրսևորում է որպես բնության տեր՝ իրեն հռչակելով թագավոր, սակայն ամեն ինչ չէ, որ պետք է պտտվի նրա շուրջը։ Եվ աշխարհը նրան պատասխանում է․,֊ նշում են բեմադրության հեղինակները։

«Լիրի» խտացված պատումը ընթանում է միաժամանակ խոսքի մակարդակում (կան տեքստային տեսանկարահանված կադրեր և խոսք) և պլաստիկայի։

Սա կոչվում է ֆիզիկական թատրոն, որտեղ դերասանին կամ պարողին հանձնարարվում է մարմնական խնդիր, որը նրան փոխադրում է այնպիսի իրավիճակ, որտեղ նա վերապրում է այն նույն զգացմունքային վիճակները, ինչը կա նրա մարմնավորած կերպարում»,֊ նշել է ներկայացման խորեոգրաֆ Քսենյա Մալինինան։ Նրա ասելով, ժամանակակից թատրոնում, հետդրամատիկական, նույնիսկ հետ֊հետդրամատիկական թատրոնում շատ կարևոր է անկեղծությունը։ Այս բեմադրության մեջ գլխավորը մարմինն է։ Բառերը կարող են խաբել, բայց մարմինը չի խաբում։ Ըստ խորեոգրաֆի, հանդիսատեսը կարդում է պարողների զգացմունքային վիճակը, և դա դառնում է ներկայացման շերտերից մեկը։

«Լիրի» պրեմիերային ցուցադրությունները կկայանան ապրիլի 25-27֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 889 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ