Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատմական իրողությունը հանդես կգա սևամորթ թագուհու տեսքով

04.26.2021


Բրիտանական «Channel 5» հեռուստաընկերությունում նկարահանված «Աննա Բոլեյն» երեք սերիանոց պատմական գեղարվեստական կինոնկարը շատ հանդիսատեսների մոտ տարակուսանք և բողոք է առաջացրել այն պատճառով, որ ֆիլմի հեղինակները, ի հակադրություն պատմական իրողության, Անգլիայի թագուհու՝ սպիտակամորթ Աննա Բոլեյնի դերում նկարահանել են սևամորթ կինոաստղ Ջոդի Թերներ֊Սմիթին։

Դժբախտ թագուհու և կնոջ մասին պատմող երեք սերիանոց ֆիլմն անդրադառնում է նրա կյանքի վերջին ամիսներին։ Աննան երկրի գահի համար չի կարողանում արու ժառանգ ունենալ և այդ պատճառով թագավոր֊ամուսնու կողմից դատապարտվում է մահապատժի։ Ճակատագրական այդ իրավիճակում, անգամ, թագուհին պայքարում է նահապետական հասարակության հոռի բարքերի դեմ՝ փորձելով առավել բարենպաստ ապագա ու երջանկություն ապահովել իր նորածին դստեր համար։
Ֆիլմի պրեմիերան դեռ չի կայացել, սակայն այն արդեն որակվել է հեռուստաընկերության ամենահամարձակ և աղմկահարույց ժապավենը։

Հանդիսատեսներից շատերը սպիտակամորթ թագուհուն սևամորթ գեղեցկուհուն դերակատարմամբ ներկայացնելը անվանել են «քմծիծաղ պատմության վրա և ոչ թե հանդուրժողականություն»։ Նույնիսկ եղել են առաջարկություններ նկարահանել ֆիլմ Լենինի մասին, որի դերը կկատարեր սևամորթ կինոաստղ Ուիլ Սմիթը։
Ֆիլմի հեղինակները համաձայն չեն այսպիսի մոտեցումներին։ Օրինակ, թրիլլերի ռեժիսոր Լինսի Միլլերի կարծիքով Ջոդի Թերներ֊Սմիթը այդ դերի ամենալավ թեկնածուն է։

Ինքը՝ Ջոդի Թերներ֊Սմիթը կարծում է, որ ինքը շատ ընդհանրություններ ունի իր կերտած հերոսուհու հետ։

«Ես բոլորովին վերջերս երեխա եմ ունեցել, այդ իսկ պատճառով ինձ շատ հուզեց, որ սցենարը անդրադառնում է այնպիսի թեմայի, ինչպիսին կնոջ մարմինն է։ Հին ժամանակներում այն վերահսկում էին և քաղաքականացնում։ Փաստորեն դա շարունակվում է մինչև այսօր»,֊ բացատրել է դերասնուհին։ Նա նաև նշել է, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է կնոջը առարկայացնող հասարակությանը մարտահրավեր նետում Աննա Բոլեյնը։

«Նույնիսկ, եթե Բոլեյնին դիտարկենք նորաձևության և գեղեցկության տեսանկյունից, ապա նա կոտրել է կարծրատիպերը»,֊ նշել է Ջոդի Թերներ֊Սմիթը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 254 անգամ