Վ․ Մանսկի․ «Այսպիսի նոր ճորտատիրություն»04.27.2021
Նախօրեին, ապրիլի 26֊ին, Սանկտ֊Պետերբւրգի Ձերժինսկի շրջանային դատարանի որոշմամբ 30 օրով դադարեցվել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության տարածաշրջանային կազմակերպության գործունեությունը։ Պատճառն այն է, որ այդ կազմակերպությունը իր տարածքում անցկացված «Արթդոկֆեսթ» վավերագրական կինոնկարի միջազգային փառատոնի ժամանակ չի պահպանել համաճարակային անվտանգության կանոնները։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։
«Արթդոկֆեսթ» փառատոնը Ռուսաստանում անցկացվող վավերագրական կինոյի ամենախոշոր միջոցառումն է։ Այն Պետերբուրգում նախատեսված է եղել ապրիլի 3-ից 10֊ին։
Սակայն փառատոնի առաջին իսկ օրը ձախողվել է, քանի որ պետերբուրգյան կինեմատոգրաֆիստների միությանը պատկանող դահլիճ են ժամանել «Ռոսպոտրեբնադզորի» աշխատակիցները և զմռսել դռներն այն հիմքով, որ միջոցառման կազմակերպիչները չեն պահպանել հանդիսատեսների ու մասնակիցների համար պահանջված սոցիալական հեռավորությունը, չեն կրել դիմակներ և դահլիճի մուտքի մոտ չեն եղել ախտահանող հեղուկով տարաներ։
Փառատոնի կազմակերպիչները անցել են առցանց ցուցադրության։
Մեկնաբանելով կատարվածը «Արթդոկֆեսթ»֊ի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկին կատարվածը անվանել է «կամայականություն»։
«Փակեցին «Արթդոկֆեսթ»֊ը, պատժեցին կազմակերպիչներին, խաբեցին հեղինակներին ու հանդիսատեսներին և արեցին իրենց սև գործը; Հանգստացեք, էլի ի՞նչ է ձեզ հարկավոր։ Ոչ, կարծես թե դեռ պետք է ցույց տան, թե ո՞վ է տան տերը և ինչ կլինի բոլորի հետ, ով կանցկացնի ոչ այն փառատոները, կցուցադրի ոչ այնպիսի կինո․․․»,֊ հայտարարել է Մանսկին և ավելացրել․ «Այսպիսի նոր ճորտատիրություն»։
«Արթդոկֆեսթ» վավերագրական կինոյի միջազգային փառատոնը ամեն տարի անցկացվում է երեք քաղաքներում Ռիգայում (Լատվիա), Մոսկվայում և Սանկտ֊Պետերբուրգում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: